Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը գնդակոծել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերը․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր․ ՊՆ

Ադրբեջանը գնդակոծել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերը․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր․ ՊՆ
Պաշտոնական
17:34, 11 январь 2022
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ 

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինծառայող Այազ Նազարով Ազեր օղլու մահվան մասին, իբր, ՀՀ զինված ուժերի գնդակոծության հետևանքով։