Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Յունիբանկի Աշտարակի մասնաճյուղի պայթյունի հետևանքուվ 7 քաղաքացի է տուժել, նրանցից 1-ը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք․ Նոր մանրամասներ դժբախտ պատահարից

Յունիբանկի Աշտարակի մասնաճյուղի պայթյունի հետևանքուվ 7 քաղաքացի է տուժել, նրանցից 1-ը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք․ Նոր մանրամասներ դժբախտ պատահարից
Պաշտոնական
13:04, 06 июль 2022
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: 

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: