Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հեռանկարները

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին  Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հեռանկարները
Պաշտոնական
16:22, 20 июль 2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 20-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեին:

Ռուստամ Բադասյանը և Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարությանոլորտներում Հայաստանի և  Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ բարեփոխումների օրակարգը: Երկկողմ ընդգծվել է վերջինտարիների ընթացքում իրականացվող մեծածավալ բարեփոխումների կարևորությունը՝ պետություն-տնտեսվարող հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Դեսպանը հայտնել է իր երկրի ոլորտային կառույցի պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումներին աջակցելու հարցում:

ՊԵԿ ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության արդյունքները և կարևորել դրանց շարունակականության ապահովումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել՝ Հայաստանի և Լիտվայի հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: