Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Վեքիլյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնում

Դավիթ Վեքիլյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնում
Պաշտոնական
14:29, 21 декабрь 2022
Ազգային ժողովը այսօր ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրեց Դավիթ Վեքիլյանին։ 

ԲԴԽ-ն այդ թափուր պաշտոնում առաջադրել էր երեք թեկնածուի՝ Լուսինե Աբգարյանին, Ռուբիկ Մխիթարյանին և Դավիթ Վեքիլյանին։ Վեքիլյանը ստացել է փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած բոլոր 69 պատգամավորների կողմ ձայները։ Մյուս երկու թեկնածուները ստացել են զրո ձայն։