Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Պաշտոնական
09:39, 26 декабрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական  գագաթնաժողովին: 

Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ։