Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին

Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին
Քաղաքականություն
19:48, 22 июль 2021
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելությունը. այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Դիտորդական առաքելությունը կգլխավորի վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կարեն Գասպարյանը: