Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հատուկ զեկույց կհրապարակի

ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հատուկ զեկույց կհրապարակի
Քաղաքականություն
19:33, 27 июль 2021
ԵԽԽՎ հատուկ զեկուցող, իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը՝ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հանձնաժողովի անունից «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի հումանիտար հետևանքների» թեմայով իր զեկույցի համար փաստահավաք առաքելության նպատակով 2021-ի հուլիսի 26-28-ը կգտնվի Ադրբեջանում: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:

Այցի շրջանակում եվրոպացի խորհրդարանականը կհանդիպի Ադրբեջանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, այդ թվում՝ խոսնակի և տարբեր նախարարությունների՝ պատերազմի հումանիտար հետևանքների խնդիրներով զբաղվող ներկայացուցիչների հետ:

Հնարավորություն կընձեռվի զրուցելու տեղահանվածների հետ, հանդիպելու Ադրբեջանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցը թույլ կտա ավելի լավ հասկանալ այս խնդիրների լուծման գործում միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի դերն ու ներդրումը: Այս զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Փոլ Գավանը 2021-ի մայիսին արդեն իսկ այցելել է Հայաստան:

Եվրոպացի խորհրդարանականը մտադիր է ամռանը շարունակել իր աշխատանքը և զեկույցն ավարտել սեպտեմբերին: