Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե չեք կարողանում պատգամավորին հարիր հարցեր տալ, շարունակեք վճարվել դեղին մամուլի ոճի հարցեր տալու համար. Լենա Նազարյան. Տեսանյութ

Հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին՝ բանակցել պետության հետ գողացածն ինքնակամ վերադարձնելու մասին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և հավելեց. «Կարծում եմ՝ ձեր քաղաքական թիմին շատ վերաբերելի առաջարկ է: Կուզեի լսել պատասխան, թե ինչու չեք ընդունում այս շատ կառուցողական առաջարկը»: 

Նրա խոսքով՝ Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և դրա վկայությունն այն է, որ հանրային տրամադրություն ներկայացնող ուժերը տեղ են զբաղեցրել խորհրդարանում:

«Ես 10 տարի քաղբանտարկյալների ազատության, բանակում ազատ ընտրական իրավունք ունենալու պահանջներով շապիկներ եմ կրել, ոչ թե մեկ օր՝  ԱԺ-ում, ժամը 10-11.30-ը, ինչպես օրինակ, պարոն Գևորգյանը, այլ տարիներ շարունակ: Ու ոչ մեկն ինձ և մեզ չի վճարել դրա համար, տիկին Մանուկյան: Եթե չեք կարողանում պատգամավորին հարիր հարցեր տալ, վերադարձեք ձեր հին փեշակին և շարունակեք վճարվել դեղին մամուլի ոճի հարցեր տալու համար»,- ընդգծեց Լենա Նազարյանը: