Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես ձեզ առաջարկում եմ դասեր քաղել ձեր ընտրական արդյունքներից. Ժողովուրդը տվել է ձեր մեղադրանքների պատասխանը. Ռուբինյանը՝ Մկրտչյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Դուք նախընտրական շրջանում, գրեթե 8 ամիս մեզ «թուրք» եք անվանել, և ժողովուրդը լսել է ձեզ, ձեր վիրավորանքները, լսել է նաև մեր լռությունը կամ պատասխանները: Ընտրությունները տվել են ամեն ինչի պատասխանը: Ես ձեզ առաջարկում եմ դասեր քաղել ձեր ընտրական արդյունքներից և հասկանալ, որ միմյանց «թուրք» անվանարկելը ստեղծում է 0 քաղաքական արժեք, պղտորում է հանրային քաղաքական բանավեճերի մակարդակը»,- ի պատասխան «Հայաստան»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի հացի ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: