Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվա ճգնաժամը պետք է ճանաչել, ռեալ գնահատական տալ, չի կարող լուծում չլինել․ Արամ Մանուկյան

Այսօր Անկախության հռչակագրի 31-րդ տարեդարձն է։

Անկախության մասին Civic.am-ը զրուցել է Անկախութան հռչակագիրն ընթերցած ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։

«Մենք այսօր ունենք կորսվող անկախություն ու պետականություն, և եթե հանկարծ մենք չկարողանանք պահպանել մնացորդները, այս սերունդը պատմության օրհնանքին, դրվատանքին արժանանալու փոխարեն լրիվ  կվաստակի անիծված սերունդ լինելու գնահատականը»,- ասաց Արամ Մանուկյանը։  

Նա նշեց, որ հարկավոր է ամեն ինչ անել՝ պահպանելու Հայաստանի թուլացող անկախությունը:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ 31 տարիների ընթացքում անընդհատ պայքարում ենք անկախության պահպանման համար՝ դրսի՞ց են խանգարում, թե՞ ներսից, Արամ Մանուկյանն ի պատասխան, մեջբերելով Հովհաննես Թումանյանին, ասաց. «Մենք  ներսից ենք փչացած։ Մենք չունենք այդ համարձակությունը՝ ասելու, որ մենք ներսից ենք փչացած, և մեր հիվանդությունը ներսից է։ Նաև հիվանդություն է այն, որ բոլորը փորձում են պատճառները փնտրել դրսում, մեղավորներ փնտրել դրսում՝ Եվրոպայում, Թուրքիայում, Ռուսաստանում, հազար ու մի տեղ, բայց ոչ Հայաստանում։ Չկա մի ազգ, որ իր խելքից չտուժի։ Եվ մենք այսօր այդ փուլում ենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Լիլիթ Թադևոսյան