Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդամենը 53 ձայնով կարող էր այսքան ինտրիգային չմնալ այս միջավայրը. ԱԺ ձեր գործընկերներին հարցրեք՝ կասեն, թե ինչ էր ընտրակեղծիքը. Տիգրան Ավինյանը՝ Սամվել Հակոբյանին

Ընդամենը 53 ձայնով կարող էր այսքան ինտրիգային չմնալ այս միջավայրը. ԱԺ ձեր գործընկերներին հարցրեք՝ կասեն, թե ինչ էր ընտրակեղծիքը. Տիգրան Ավինյանը՝ Սամվել Հակոբյանին
Քաղաքականություն
17:14, 13 февраль 2024
«Պարոն Հակոբյան, երբ խոսում եք արատավոր երևույթներից և ընտրակեղծիքից, ես հիշում եմ ոչ այնքան հեռավոր 2017 թվականի ԱԺ ընտրությունները, 2017-ի ավագանու ընտրությունները: Եվ եթե դուք չգիտեք ընտրակեղծիքը որն է, ես կարող եմ իմ գործընկերներին խնդրել ցույց տալ փաստերով, թե ընտրակեղծիքը, կարուսելը ինչպիսիք են լինում, թե որն է ընտրակեղծիքը, և որ դեպքերում պետք է այդ բառը օգտագործեք»,- Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում պատասխանելով «Մայր Հայաստան»-ի անդամ Սամվել Հակոբյանին՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծեց. «Ընտրակեղծիքի մասին է խոսվում այն դեպքում, երբ հարյուր հազարավոր ձայների մեջ ընդամենը 53 ձայնով կարող էր այսքան ինտրիգային չմնալ այս միջավայրը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ընտրակեղծիքը և մենք շատ-շատ տարբեր բևեռներում ենք գտնվում: Եթե ուզում եք ընտրակեղծիքի մասին ինչ-որ բան իմանալ, ես ձեզ խորհուրդ կտամ ԱԺ ձեր գործընկերներից հարցնել, թե դա ինչպես է կազմակերպվում, ինչ մեխանիզմներ են օգտագործվում, ինչքան փող է դրվում դրա համար, հարյուրապետները, հազարապետները ինչ մեխանիզմով պետք է գործեին, ում ինչքան փող պետք է բաժանեին, կարուսելը ինչպես էր կազմակերպվում և այդպես շարունակ: Եվ 2018 թվականին, պարոն Հակոբյան, այ էդ տեսակի վերջը եկել է, և ընտրակեղծիք, որպես այդպիսին, գոյություն չունի»: