Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան

Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան
Քաղաքականություն
13:05, 26 февраль 2024
Որպես պատգամավոր և խմբակցության անդամ տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները նույնպես, բայց անհավանական չեմ համարում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։
 
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ է Զելենսկիի այցը՝ Թունյանը պատասխանեց, որ այդ մասին չի մտածել: «Բայց անհավանական էլ չեմ համարում: Ի վերջո Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է: Եվ ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե ինչ-որ հատուկ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,-ասաց նա: