Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել. Պատվիրակության կազմում է ընդդիմադիր 4 պատգամավոր

ԱԺ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել. Պատվիրակության կազմում է ընդդիմադիր 4 պատգամավոր
Քաղաքականություն
12:43, 05 март 2024
«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ   2024 թվականի մարտի 18-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի «Եվրանեսթ» ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։ 

Պատվիրակության կազմում են՝  ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը (ՔՊ),   Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ՔՊ),  Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը (ՔՊ), Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը (ՊՈՒ) (մարտի 17-21-ը), Բաբկեն Թունյանը (ՔՊ), Մերի Գալստյանը (ՔՊ), Տաթևիկ Գասպարյանը (ՔՊ), «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը։