Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զգում եմ` կատարում ենք ճիշտ քաղաքակրթական ընտրություն. Ռուբեն Բաբայան

Զարգանալու պրոցեսում թշնամիներ չկան. Մեր ընտրությունը պետք է լինի ոչ թե նեղացածի, այլ` գիտակցված: Civic.am-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Բաբայանը կարծում է, որ այն քաղաքական դաշտը, որ իր համար ընտրել էր Հայաստանը` ոչինչ չի ապահովում. «Մենք լսում ենք սպառնալիքներ. Թշնամանք է ընկալվում այն, որ Հայաստանը ուզում է լինել պաշտպանված: Նա ով չի զգում ժամանակը, ժամանակը նրան հետ կշպրտի: Հանրության մտածողությունը փոխվել է. Ողբերգությունը մարդկանց իմաստուն դարձրեց, կենացներին չեն հավատում: Այսօր զգում եմ` կատարում ենք ճիշտ քաղաքակրթական ընտրություն»: