Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև չգա ներքին խաղաղությունը, չենք գտնի արտաքին խաղաղություն․ տեսանյութ․ 1in.am

Մինչև չգա ներքին խաղաղությունը, չենք գտնի արտաքին խաղաղություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Մտավորականը կարծում է, որ չենք կարող երկրի ներսում լինել ագրեսիվ, երկրից դուրս փնտրել խաղաղություն․ «Ուրախ եմ, որ խաղաղություն գտնելու առաջարկ անում է հոգևոր առաջնորդը: Մեզ հանդուրժողականություն է պակասում: Ատելության մթնոլորտում հաղթող չի լինում: Համախմբում գալիս է, երբ կա միասնական նպատակ: Երբ անվտանգությունը վտանգված է, գալիս է միասնություն

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած ցուցակին, Բաբայանը նկատեց․ «Հովհաննիսյանի օրինակի մեջ կար որոշակի զավեշտ: Փրկիչ ման գալը նշանակում է սեփական անձից պատասխանատվությունը գցել: Փրկիչներ չկան, կա մեկ փրկիչ, որի արձանն էլ ուզում են դնեն: Հանրությունը իմաստուն է դարձել, շատ քիչ են հավատում խոստումներին»: