Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չեն մասնակցի վարչատարածքային բաժանման մասին նախագծի քննարկմանը

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց է, որոնք պետք է քվեարկվի և քննարկվի երկու ընթերցմամբ։ Այսօրվա օրակարգում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերը։ 

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք չեն մասնակցի այս հարցերի քննարկմանը։