Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել

Սահակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել
Քաղաքականություն / Տարածաշրջան
23:03, 20 октябрь 2021
Վրաստանի իշխանությունները երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին. այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին: