Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը

Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել  «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
Քաղաքականություն
11:15, 23 октябрь 2021
Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել  «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը։ 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովը կրում է  «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:

Աշխարհի տարբեր երկրներից   գագաթնաժողովին մասնակցող քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակների,  փորձագիտական և վերլուծական  հանրույթի հայտնի  ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում կքննարկեն հիմնական  երկու թեմաները՝
աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները։