Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամներն օգտագործել են ալկոհոլային խմիչքներ. «Անկախ դիտորդ» դաշինք

Գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամներն օգտագործել են ալկոհոլային խմիչքներ. «Անկախ դիտորդ» դաշինք
Քաղաքականություն / Իրավունք
19:54, 06 декабрь 2021
«Ինչպես նախորդ ՏԻՄ ընտրություններում, այս անգամ ևս շահարկվեց արցախյան 44-օրյա պատերազմը։ Ընտրությունների ընթացքի վրա ազդեց նաև նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին կարճատև բախումը։ Կուսակցությունների մի մասը հայտարարեց, որ դադարեցնում է քարոզարշավը, սակայն լարվածությունը թուլանալուց հետո առանց հայտարարելու վերսկսեցին քարոզարշավը»,- այսօր ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված ՏԻՄ ընտրությունների ամփոփ տեղեկատվությունը։ 

 «Գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամներն օգտագործել են ալկոհոլային խմիչքներ, ծառայություն իրականացնող ոստիկանները թերանում էին կատարել կուտակումները ցրելու իրենց պարտականությունը, հանձնաժողովի անդամները խախտում էին վիճակահանությամբ սահմանված հերթափոխը, տեղամասի ներսում բանավոր քարոզչություն էր իրականացվում, ընտրողների գրանցման ցուցակի և էլեկտրոնային սարքի հետ կապված որոշակի խնդիրներ էին լինում և նաև վիճաբանություններ»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

 Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից են նաև մեկից ավելի անձանց քվեախցիկ մուտք գործելու և քվեաթերթիկները լուսանկարելու փորձերը, ինչպես նաև 6 տեղամասերում թեկնածուները փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, եղել են դեպքեր, երբ դիտորդի նկատմամբ եղել են բռնության սպառնալիքներ, վիճաբանություն։