Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հատուկ ՍԴ-ի ընտրություններից անտեղյակ դատավորների ու դիմում ներկայացրած ուժերի համար. Իոանիսյան

Հատուկ ՍԴ-ի ընտրություններից անտեղյակ դատավորների ու դիմում ներկայացրած ուժերի համար. Իոանիսյան
Հասարակություն
20:05, 10 июль 2021
Հատուկ Սահմանադրական դատարանի` ընտրություններից անտեղյակ դատավոր(ներ)ի ու այդտեղ դիմում ներկայցրած քաղաքական ուժերի համար.

«Անկախ դիտորդ»-ը կազմակերպություն չի, այլ ՀԿ-ների դաշինք։ Այս մասին գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը։

Դրա կազմում են հետևյալ ՀԿ-ները, որոնք էլ ստորագրում են ընտրությունների մասին առաքելության հայտարարությունների, հաղորդումների ու զեկույցների տակ։

-Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ՀԿ

-«Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ

-«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

-«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

-«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

-«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Նշենք, որ ՍԴ այսօրվա նիստում «Անկախ դիտորդ»-ը ներկայացվեց որպես կազմակերպություն։