Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ԱլԳ գագաթնաժողովին ներկա կլինեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան. օրակարգ

Այսօր ԱլԳ գագաթնաժողովին ներկա կլինեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան. օրակարգ
Քաղաքականություն
14:38, 15 декабрь 2021
Այսօր՝  դեկտեմբերի 15-ին,  ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ 

Նիստը վարելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ ԵՄ-ն կներկայացնեն նախագահ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքէջից։

Գագաթնաժողովին ներկա  կլինեն արևելյան գործընկերները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան։ Բելառուսը դադարեցրել է իր մասնակցությունը Արևելյան գործընկերությանը, սակայն նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է համագործակցել Բելառուսի ժողովրդի հետ։

Գագաթնաժողովը կվերահաստատի ռեսուրսների մոբիլիզացման համատեղ հանձնառությունը,  կամրապնդի՝ կայունությունը և համագործակցությունը խթանելու, անհրաժեշտ բարեփոխումները շարունակելու, ապագայի ընդհանուր առաջնահերթությունները սահմանելու և հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար:

Արևելյան գործընկերության նպատակն է ամրապնդել մասնակից գործընկեր երկրների քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին:

ԵՄ արտաքին գործերի նախարարները հանդիպել են ԱլԳ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) իրենց գործընկերների հետ 2021 թվականի նոյեմբերի 15-ին: Նրանք նաև քննարկել են ԱլԳ և գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները 2021 թվականի հոկտեմբերի 18-ի իրենց հանդիպմանը՝ Եվրոպական խորհրդի նիստին ընդառաջ։

Սյուզի Սիրականյան