Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը 15-օրյա ժամկետով փակել է դեպի Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը

Իրանը 15-օրյա ժամկետով փակել է դեպի Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը
Քաղաքականություն
21:58, 24 декабрь 2021
Իրանի Իսլամական Հանրապետությունը միակողմանի որոշմամբ 15-օրյա ժամկետով փակել է Իրանից Թուրքիա գնացող բոլոր սահմանային անցակետերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

Տեղեկության համաձայն՝ Իրան-Թուրքիա սահմանային անցակետերը փակվելու են դեկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից սկսած:

Թուրքիայի Էսենդերեի վարչական շրջանի ղեկավար Դըրբազ Բյույուքսուն մեկնաբանել է սահմանային անցակետերի փակման վերաբերյալ տեղեկությունը և կարծիք հայտնել, որ այդ ամենը կարող է պայմանավորված լիներ Նոր տարվա տոներով:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Իրանն այդպիսով ցանկանում է տոնական օրերին սահմանափակել իր քաղաքացիների այցելությունը և մասնակցությունը  Թուրքիայում տեղի ունենալիք միջոցառումներին: