Շիրակի մարզպետը ներկայացրել է տեղակալներին

Քաղաքականություն / Հայաստան
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներ Ալբերտ Այվազյանին ու Կարեն Մանուկյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շիրակի մարզպետարանը:
Մարզպետը շնորհավորել է նրանց՝ մաղթելով հաջող աշխատանք՝ ի բարօրություն Շիրակի մարզի․ «Թե պարոն Մանուկյանը, թե պարոն Այվազյանն աշխատանքային երկար ճանապարհ են անցել, վստահ եմ կհաջողվի իրականացնել համագործակցված աշխատանք մարզպետարանի ոլորտային պատսխանատուների հետ և փորձն ու ջանքերը կներդնեն մարզի զարգացման համար»։
Մարզպետի տեղակալները շնորհակալություն են հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը համատեղ աշխատանքով մարզի առջև ծառացած հիմնահարցերի օր առաջ լուծման համար։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 5-ի որոշմամբ՝ Ալբերտ Այվազյանը և Կարեն Մանուկյանը նշանակվել են Շիրակի մարզպետի տեղակալներ: