Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես ապօրինի գույքի բռնագանձման դեպքում, սա էլ կարող եք շարունակել ՍԴ-ում․ ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց տուգանման բալային համակարգը հանելու նախագծին. տեսանյութ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում բավականին ակտիվ քննարկվեց  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Հայաստան» խմբակցության կողմից հեղինակած, պարոն Վարդևանյանի կողմից ներկայացված հարցը։ Սակայն ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանում ներառելու վերաբերյալ հարցը ստացավ բացասական եզրակացություն։ Մինչև քվեարկությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հարցի քննարկումն ավարտվեց և իրենց քվերակությունից կախված պարոն Վարդևանյանը կունենա հնարավորություն, դիմի ՍԴ, թե՞ չդիմի։

Իսկ քվեարկությունից հետո Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Պարոն Վարդևանյան, ինչպես ապօրինի գույքի բռնագանձման դեպքում, սա էլ կարող եք շարունակել ՍԴ-ում»։