Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր աշխատավարձից պահում են արել՝ Պաշտպանության հանձնաժողովի որոշ նիստերի չմասնակցելու համար. Նազարյան. Տեսանյութ

«Հայաստան» խմբակցության Գեղամ  Նազարյանն այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձից պահումներ են արել՝ Պաշտպանության հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար.

«Անցած ամիս Տիգրան Աբրահամյանի աշխատավարձից են պահել 120.000 դրամ, Գեղամ Մանուկյանից՝ 60.000 դրամ, ինձնից 90.000 դրամ՝ Պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստերին չմասնակցելու համար»,-ասաց Նազարյանը: