Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահը չընտրվեց առաջին փուլով․ ԱԺ-ն անցկացնում է ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլ

Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ հերթական նիստումՀաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով հանրապետության նախագահի քվեարկության արդյունքները, տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի ընտրության 1-ին փուլում Վահագն Խաչատուրյանի օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած 69 պատգամավորները:

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե 1-ին փուլով հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է 2-րդ փուլ:
 
Մանրամասն՝ տեսանյութում: