Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկու գրասենյակը նշել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու հարցը

Զելենսկու գրասենյակը նշել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու հարցը
Քաղաքականություն / Աշխարհ
20:06, 08 март 2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բացահայտել է այն պայմանները, որոնց դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու հարցերը, նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ. գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ սառել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, քանի որ հասկացել է, որ դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ առճակատման մտավախությունների պատճառով։ Նաև, պատասխանելով Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հնարավորության մասին հարցին, Զելենսկին ասել է, որ հնարավոր է քննարկել այդ հարցը և փոխզիջում գտնել այդ տարածքներում մարդկանց հետագա բնակության հարցում։

«Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների առանցքային կետերի շուրջ: Գլխավորը, իհարկե, անվտանգությունն է: Ռազմական գործողությունների դադարեցումը... Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա նախագահ Զելենսկին չի վախենում ռուսական կողմի հետ խոսել որևէ քաղաքական հարցի շուրջ: Բնական է, որ մենք պաշտպանում ենք մեր ազգային պետականությունը, մեր ազգային իրավունքները, և մենք պետք է ստանանք մեր անվտանգության հստակ ու կոնկրետ, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների մի շարք այն իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ն բացահայտ ասում է, որ Ուկրաինայի ընդունումը չի լինելու։ Դա անիմաստ է։ Այժմ գլխավորը Ուկրաինային ֆիզիկապես պաշտպանելն է»,- իր Telegram-ի ալիքում մեջբերում է ուկրաինական Պոդոլյակը «Strana.ua» հրապարակումը։

Նա նաև հայտարարել է, որ Կիևը «որևէ ռուսական վերջնագիր չի ընկալում որպես այդպիսին»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի