Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության ուղիները. Մակրոն

Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության ուղիները. Մակրոն
Քաղաքականություն / Աշխարհ
23:01, 24 март 2022
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության ուղիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մակրոնն այս մասին ասել է մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է ամեն ինչ անենք լարվածությունը թուլացնելու և հակամարտությանն անհապաղ վերջ դնելու համար՝ Ուկրաինային աջակցելու, պատժամիջոցների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների միջոցով»,-ասել է Մակրոնը։

Նա կարծիք է հայտնել, որ աշխարհը գտնվում է պարենային աննախադեպ ճգնաժամի եզրին։ Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ընտրությունը ֆրանսիական ընկերություններինն է՝ շարունակել կամ դադարեցնել աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում։