Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը ենթարկվել է ֆիասկոյի, խայտառակություն է. Մհեր Արմենիա

Ընդդիմությունը ենթարկվել է ֆիասկոյի, խայտառակություն է. Մհեր Արմենիա
Քաղաքականություն
18:29, 21 апрель 2022
Երգիչ, ինչպես նաև իրեն քաղաքական գործիչ համարող Մհեր Արմենիան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և կրկին անդրադարձել ընդդիմության այս օրերի գործողություններին:

Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը ենթարկվել է ֆիասկոյի:

«Գործող խորհրդարանական ընդդիմության կոչերին մարդ չի հավաքվում, դա խայտառակություն է։ Վերջին շանսը մնում է միայն փրկել ընդդիմության ինստիտուտը, և դա մանդատների վայր դնելն է»,- նկատել է «Ազգի ձայն» կուսակցության լիդերը:

Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Մհերը նույն տեսակետն էր հայտնել՝ նշելով, որ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի: