Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը՝ որպես քաղաքական միավոր, ՍԴ հույսին չէր՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար. Սոս Հակոբյան

Ընդդիմությունը՝ որպես քաղաքական միավոր, ՍԴ հույսին չէր՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար. Սոս Հակոբյան
Քաղաքականություն
13:45, 19 июль 2021
«ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը, ոչ թե խափանեց ընդդիմության սպասելիքները, այլ խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը». Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը։

Հակոբյանը կարծում է, որ եթե անգամ ՍԴ-ն բավարարեր ընտրությունների արդյունքներով ընդունած որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմող կողմերի պահանջը, իրականում ՍԴ-ն չէր լուծի քաղաքական ուժի հարբերակցության փոփոխության հարցը։

«Դրանցից երկուսի դեպքում կա՛մ կլինեին նոր ընտրություններ, կա՛մ երկրորդ փուլի անցկացում, մեկ այլ դեպքում՝ եթե հակասահմանադրական համարվեր ԸՕ որոշ դրույթներ՝ հնարավոր կլիներ իրականացնել մանդատների վերաբաշխում։ Անգամ այդ դեպքում այնպես կլիներ, որ ընդդիմությունը կունենար ավելի ուժեղ լծակներ, որ իշխանությունը 3/5-րդ չունենար։ Ընդդիմությունը որպես քաղաքական միավոր ՍԴ հույսին չէր՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար»,- ասաց Հակոբյանը։

Խոսնակը տեղեկացրեց, որ «Հայրենիք» կուսակցությունը վերաիմաստավորում է, գործունեության նոր պլաններ մշակում՝ անկախ ՍԴ որոշումից։ Բայց ՍԴ-ն կարող էր սահմանել, թե ինչ է Հայաստանում կարելի ընտրությունների ժամանակ, ինչ՝ ոչ։