Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանը մանկական մեքենաների ֆոնին եթեր է դուրս եկել և սպառնում է իշխանության դեմ դժգոհության հզոր ալիք բարձրացնել․ լուսանկարներ

Վանեցյանը մանկական մեքենաների ֆոնին եթեր է դուրս եկել և սպառնում է իշխանության դեմ դժգոհության հզոր ալիք բարձրացնել․ լուսանկարներ
Քաղաքականություն
18:56, 22 апрель 2022
«Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին, բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր քաղաքացիական անհնազանդության անդադար ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ ստիպված լինեն նահանջել ու թողնել ազգակործան գործը»,- Ազատության հրապարակից ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա անդրադարձավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի այսօրվա ուղերձին, ասաց, որ ողջունում է այն, հույս հայտնեց, որ միասին կարողանալու են դժգոհության հզոր ալիք բարձրացնել, հասնել իրենց վերջնական նպատակին։