Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոստովանությո՞ւն․ Շուշիի պաշտպանության պատասխանատուներից Սեյրան Օհանյանն ընդունում է, որ Շուշին հանձնել են

Խոստովանությո՞ւն․ Շուշիի պաշտպանության պատասխանատուներից Սեյրան Օհանյանն ընդունում է, որ Շուշին հանձնել են
Քաղաքականություն
16:30, 25 апрель 2022
ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Շուշիի պաշտպանության պատասխանատուներից, թեև՝ ոչ հրամանագրված, սոցցանցի իր էջում խոստովանել է, որ Շուշին, Հադրութը հանձնել են՝ գրելով.

«Այսօր «Հայաստան» դաշինքը սկսում է անդադար բողոքի գործողություններ՝ ընդդեմ ՀՀ իշխանության, որ, Հայկական հաղթանակած բանակը կազմաքանդելով, Արցախն ու Հայաստանը տարավ պատերազմի ու պարտության` նախ հանձնելով պատմական Արցախի հայկական բնակավայրերը՝ Շուշին, Հադրութը, բազմաթիվ շեներ, ապա՝ թույլ տալով ադրբեջանական զինուժին անարգել ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ տեղակայվելով ռազմավարական կարևորագույն բարձունքների, ճանապարհների վրա և դեռ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ իր իսկ հայտարարություններով, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած «խոստովանություններով» հաստատելով դա։

Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ուստի կո՛չ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` ակտիվ մասնակիցը դառնալ այդ պայքարի և չմնալ անտարբեր կամ իրեն անզոր համարող դիտորդի կարգավիճակում»,-իր կոչում գրել է նա։