Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն ինչ ավարտվել է, Իշխա՛ն

Ամեն ինչ ավարտվել է, Իշխա՛ն
Քաղաքականություն / Հայաստան
20:35, 06 май 2022
Իշխան Սաղաթելյանն արդեն մեկ շաբաթ է՝ ամեն օր հայտարարում է, որ ամեն ինչ ավարտվել է, և իրենք հաղթել են։  Այնինչ, միակ բանը, որ ավարտվել է՝ ընդդիմության ձախողված հեղաշրջման փորձն է։  

Քոչարյանի և Սարգսյանի ճամբարների ներքին գզվռտոցը վերահաս ձախողման լավագույն ապացույցն է։  

Որքան ակնհայտ է դառնում ընդդիմության ֆիասկոն, այնքան ուժգին է դառնում ներքին գզվռտոցը՝ պարտության մեղավորներ գտնելու համար։  

Սրա ամենավառ վկայությունը համացանցում այսօր տարածված Նաիրիա Զոհրաբյանի հաղորդագրությունն է Արմեն Աշոտյանին, որ «Ռոբի երևալը միտինգում մարդկանց հուշտ է անում»։

Այնպես որ, ամեն ինչ իսկապես ավարտվել է, բայց հենց ընդդիմության համար։  Պարզապես Իշխանին չեն ասում, որ տրամադրությունը չընկնի։


Հակոբ Կարախանյան