Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի՛ ստացվելու թալանը օգտագործելու միջոցով խոչընդոտել թալանի վերադարձը. Արուսյակ Ջուլհակյանը՝ օրենքի հիմնական շահառուներին

Այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Մինչ մենք այստեղ քննարկում ենք այս օրենքի փոփոխության նախագիծը, օրենքի հիմնական շահառուները փորձում են մաշեցնել ասֆալտը, բայց անհաջող՝ Արցախի անվան տակ փորձելով փրկել իրենց թալանածը, զբաղվելով իրենց թալանի փրկությամբ և ազատագրմամբ»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Շնորհակալություն հայտնելով Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին կատարված աշխատանքի համար՝ պատգամավորը նշեց, սակայն, որ հայ հանրությւոնը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի թալանի վերադարձի առումով:

«Սա ամենամեծ գործիքն է կոռուպցիայի դեմ պայքարի, իսկ կոռուպցիան ամենամեծ մարտահրավերն է ազգային անվտանգության»,- ընդգծեց Արուսյակ Ջուլհակյանը:

«Այն թալանչիներին ու հանցավոր խմբակներին, որոնք հույս ունեն թալանը օգտագործելու միջոցով խոչընդոտել թալանի վերադարձը, ուզում եմ պարզ ասել՝ չի ստացվելու: Ինչքան շուտ հասկանաք դա, այնքան լավ»,- եզրափակեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում: