Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղանակային այս պայմաններում հնարավոր չէ փրկել Արցախը, կփրկենք վաղը․ Տարոն Չախոյան

Եղանակային այս պայմաններում հնարավոր չէ փրկել Արցախը, կփրկենք վաղը․ Տարոն Չախոյան
Քաղաքականություն
21:21, 20 май 2022
«Դիմադրություն» շարժման հանրահավաքն այսօր չի կայանա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս ամփոփել է իրենց այսօրվա գործողություններն ու նշել, որ հանրահավաքը չի կայանա, քանի որ եղանակային անբարենպաստ պայմաններ են, իսկ քաղաքացիների առողջությունն իրենց համար կարևոր է:


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով չեղարկված հանրահավաքին.

«Անձրևի պատճառով հայրենիքի փրկությունը հետաձգվեց, քանի որ եղանակային այս պայմաններում հնարավոր չէ փրկել Արցախը, կփրկեն վաղը:
Սեզոնային ընդդիմություն»: