Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիկոսի մահը և ընդդիմության քելեխը

Կիկոսի մահը և ընդդիմության քելեխը
Քաղաքականություն
13:49, 22 май 2022
Ցիկլոնների և անտիցիկլոնների արանքում հայրենիքի փրկությամբ զբաղված ընդդիմադիրները նման են Կիկոսի մահի հեքիաթին։

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան։

Եվ այսպես, երևակայական Կիկոսի մահվան շուրջ մի ամբողջ ընտանիք ողբ է կապում։ Հանգուցալուծումն էլ այն է լինում, որ տան ունեցած միակ եզը մոռթում են, Կիկոսի քելեխը ուտում ու նոր հանգստանում։

Հայրենիքի փրկությամբ զբաղվող ընդդիմադիրներն էլ՝ Արցախը ծախելու երևակայական գույժն են ողբում, աղեկտուր ելույթների մրցավազքի մեջ մտած։ Եվ այս ամենը մի բանի պատրվակով, որը գոյություն չունի։ 

Եվ այստեղ գլխավոր հարցը հետևյալն է՝ ու՞մ են վերջում մոռթելու, որ խմեն մերօրյա Կիկոսի՝ ընդդիմության քելեխը։ 

Ո՞վ է այն եզը, իսկ քաղաքական լեզվով ասած՝ նոխազը, որին մատաղ կանեն վերջում։ Կռահեք մի քանի անգամից։

Հակոբ Կարախանյան