Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունն իրականացվել է թերի տեղեկատվության վրա․ միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին․ Արսեն Թորոսյան

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունն իրականացվել է թերի տեղեկատվության վրա․ միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին․ Արսեն Թորոսյան
Քաղաքականություն
14:37, 23 май 2022
ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ երեկոյան վաղուց արդեն տխրահռչակ համարվող Արմենիա ՏՎ-ի ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին, կովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով, որպես կոռուպցիոն բուրգ։ Իհարկե հասկանալի է այդ զլմ-ի մտածելակերպը, երբ նրանց երբեմնի (կամ միգուզե գործող) տերերը առիթը բաց չէին թողնում ազգային աղետների կամ խնդիրների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծել և հարստանալ դրանց վրա։ Եվ հավանաբար նրանց դժվար է պատկերացնել, որ կառավարությունը կարող է հազարավոր, այդ թվում հենց այդ զլմ-ի և նրանց հարազատների, կյանքեր փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ՝ սարքավորումներ և դեղորայք ձեռքբերելու, հազարավոր բուժաշխատողների վարձատրելու և բուժհիմնարկներ նորոգելու վրա։ Չէ որ կարելի էր հանգիստ դա չանել՝ թողնելով այդ բեռը հենց պացիենտների վրա, չփրկել նրանց մոտալուտ մահից և այդ գումարներով այլ ձեռքբերումներ անել իրենց իսկ սեփական ֆիրմաներից։

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությանը անդրադարձել եմ, այն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրվել լիազոր մարմնի կողմից և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին»։