Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոթասի թայ, որը գիտի խոսել

Բոթասի թայ, որը գիտի խոսել
Քաղաքականություն
23:54, 29 май 2022
Իշխան Սաղաթելյանը, շարունակելով քաջնազարության իր հաղթարշավը՝ գրավում է նորանոր բարձունքներ։ Դրանք առավելապես  դատարկախոսության բնագավառում են։ 

Որքան բարձր է իշխանի ձայնի դիապազոնը, այնքան դատարկ ու անհատակ են նրա բերանից ժայտքող մտքերը։ 

Կարելի է քաղաքական նոր տերմին հորինել՝ իշխանախոսություն։ Իշխանախոսը այն մարդն է, որի մոտ մարտնչող տգիտությունը ամեն օր գերազանցում է ինքն իրեն։ 

Ընդ որում, քաղաքական պոռոտախոսությանը զուգահեռ, իշխանախոսությունը ունի մեկ այլ կարևոր հատկանիշ՝ այն արձակում է սաստիկ գարշահոտություն, ինչպես կեղտոտ բոթասի թայը։

Հակոբ Կարախանյան