Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար. Արսեն Թորոսյան

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար. Արսեն Թորոսյան
Քաղաքականություն
22:42, 03 июнь 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խուլիգանակրատիա…

Ահա թե ինչ են ուզում Երևանի կենտրոնի երթևեկությունը վերջին ամսում խաթարած գործիչներն ու նրանց հետևորդները։
Բարեբախտաբար ոչ մի ողջամիտ և ազնիվ մարդ չի կարող ցանկանալ տարատեսակ խուլիգանների, քարերով իրենց թուլությունն ու անկարողությունը ի ցույց դնող չկայացած գործիչների, տեսնել իշխանության մեջ։

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար»։