Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա, ավարտված է. Արսեն Թորոսյան

Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա,  ավարտված է. Արսեն Թորոսյան
Քաղաքականություն
22:19, 05 июнь 2022
ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմությունը «չի հանձնվում»…

Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։

Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով:

Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։

Ընդդիմությունը չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը։

Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա,  ավարտված է։

Հ.Գ. միակ հարցը մնում է, թե ինչու են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը անհարմարություններ զգում «չեղած» ընդդիմության պատճառով։