Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու համար, որովհետև դրա այլընտրանքը նոր պատերազմն է․ Նիկոլ Փաշինյան

Մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու համար, որովհետև դրա այլընտրանքը նոր պատերազմն է․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
20:40, 27 июнь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին տված առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով խաղաղության պայմանագրին այլընտրանք լինելու մասին հարցին, ասաց, որ այն չունի այլընտրանք, ո՛չ երեկ, ո՛չ այսօր։ «Բայց այլ բան է, թե ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը, քանի որ դա միակողմանի գործընթաց չէ, դա պետք է հանդիպակաց, կառուցողական շարժում լինի և այլընտրանք չունի այսօր, այլընտրանք չուներ երեկ, այլընտրանք չունի վաղը։ Այլընտրանք չունենալն է, որ մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու համար, որովհետև դրա այլընտրանքը նոր պատերազմն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև ներկայացրեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսակցությունից, հրապարակային մեղադրելով Հայաստանին՝ խոսակցությունից հրաժարվելու մեջ, և սա արվում է նրա համար, որ Հայաստանի դեմ կարողանա նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել։

«Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի նպատակների մասին։ Բայց, ինչպես ԱԺ-ում ասել եմ, առավել ևս այդ պայմաններում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական և համբերատար առաջ մղումը և մեզ այստեղ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն։ Հարցի պատասխանը հետևյալն է՝ այլընտրանք չկա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։