Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական պատվիրակությունը ԳԴՀ-ում հանդիպել է Բունդեսթագի պատգամավորների հետ

Հայկական պատվիրակությունը ԳԴՀ-ում հանդիպել է Բունդեսթագի պատգամավորների հետ
Քաղաքականություն
21:58, 06 июль 2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի և Մարթին Գերսթների հետ։

 Հանդիպման ընթացքում արծարծվեցին տարածաշրջանային իրադրության,միջազգային համագործակցության և երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված հարցեր:  Հայկական պատվիրակությունը ներկայացրեց հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, բարձրաձայնեց հայկական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերները։ Քննարկվեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրակման հետ կապված հիմնահարցերը։

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը։