Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև խորհրդարանի արձակումը վարչապետն այլևս մեկ ժամանոց ելույթի իրավունք չի ունենալու․ Էդմոն Մարուքյան

Մինչև խորհրդարանի արձակումը վարչապետն այլևս մեկ ժամանոց ելույթի իրավունք չի ունենալու․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն / Հայաստան
15:09, 15 апрель 2021
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն դիտարկանը, որ ՀՀ վարչապետը երեկ բազմաթիվ հարցերի պատասխան հնչեցրեց ԱԺ ամբիոնից այդ թվում պատերազմին վերաբերող, արձագանքեց․ «Մինչև խորհրդարանի արձակումը վարչապետն այլևս մեկ ժամանոց ելույթի իրավունք չի ունենալու և սա միակ շանսն էր։ Դա նախընտրական քարոզարշավի մեկնարկն էր, եթե չհաշվենք մարզային ելույթները։ Եվ այդ շանսն օգտագործեց նպատակային»։

Ինչ վերաբերում է այն հարցին՝ թե Էդմոն Մարուքյանը հավատու՞մ է, որ առաջին նախագահը 2018թ․ վարչապետին հողերը տալու խորհուրդ է տվել, ԼՀԿ ղեկավարն ընդգծեց, որ եթե առաջին նախագահը վարչապետին չի ասել, որ ժամանկն է հողերը տալու՝ կարող է հերքել դա։ 

Էդմոն Մարուքյանի կարծիքով երեկ ԱԺ-ում վարչապետի կողմից հնչեցրած «Հայաստանն ու Արցախն ապագա ունեն» արտահայտությունից հետո  ծափ տվողները Հայաստանի ապագային հավատացող մարդիկ չեն, այլ ուզում են իրենց մանդատի ապագային հավատան․ «Այդ ծափերի ուժգնությունը կապված է ցուցակում համարի հետ։ Այլևս հասկանալի է, որ «Իմ քայլը» 80 պատգամավոր չի ունենալու և բազմաթիվ պատգամավորներ դուրս են մնալու։ Այդ ծափերն ուղղված է լիդերին, ոչ թե ապագային»,- նշեց նա։ 

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ «Իմ քայլի» ցուցակը արդյո՞ք Լիլիթ Մակունցն է գլխավորելու, ինչին ի պատասխան Մարուքյանն ասաց, որ  Լիլիթ Մակունցը դեսպան է դառնալու, ինչն առավել է, քան պատգամավորը, և այդ հարցը չի փակվել։