Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոչիում պատրաստվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցություններին

Սոչիում պատրաստվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցություններին
Քաղաքականություն
15:17, 31 октябрь 2022
Սոչիում շուտով կմեկնարկի Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը։ Եռակողմ բանակցությունները կանցկացվեն Սոչիի «Ռուսիա» առողջարանում։

Հանդիպումից առաջ ադրբեջանական և ռուսական աղբյուրները լուսանկար են տարածել, որից կարելի է ենթադրել, որ բանակցություններն ընթանալու են ընդլայնված ձևաչափով:

Հիմնական հանդիպման սեղանի աթոռներից յուրաքանչյուրի թիկունքում կրկին աթոռներ են շարված՝ պատվիրակությունների անդամների համար:

Սրահում արդեն տեղադրվել են երեք երկրների դրոշները: