Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյո՞ք հնարավոր չէր այս նախագիծը ևս նախօրոք համաձայնեցնել նախագահի հետ․ Արման Բաբաջանյանի հարցը՝ նախագծի հեղինակին․Տեսանյութ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագիծը։

Արման Բաբաջանյանը, զեկուցող Վահագն Հովակիմյանին հարց ուղղելով մատնանշեց, որ ակնհայտ է՝ նպատակը ընտրական ավելի բարենպաստ միջավայր ստեղծելն է, սակայն ընտրական պրոցեսը, ըստ Բաբաջանյանի արդեն իսկ ստվերված է, քանի որ դրան հնարավորություն են ստացել մասնակցել պսևդոքաղաքական ինչ-որ խմբեր և անձինք։ Անդրադառնալով բուն հարցին Բաբաջանյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, կառավարող ուժը համաձայնեցրեց այն Նախագահի հետ և մի քանի դրույթներ առանձնացրեց, որպեսզի Նախագահը այն չուղարկի Սահմանադրական դատարան։ Եվ հաշվի առնելով այն, որ Նախագահը կարող է այս փոփոխությունները ևս չստորագրի և ուղարկի ՍԴ, արդյո՞ք հնարավոր չէր այս նախագիծը ևս նախօրոք համաձայնեցնել նախագահի հետ։ 
Պատասխանելով, Վահագն Հովակիմյանը նշեց, որ համաձայն չի Բաբաջանյանի գնահատականների հետ և դրանք պեսիմիստական որակեց ու նշեց, որ ընտրություններին մասնակցող սուբյեկտների ինչպիսին լինելը կան վերջիններիս նկրտումները չեն կարող ազդել ընտրությունների որակի վրա։ «Ցանկացած ոք, ով կփորձի խաթարել քաղաքացու կամքը, կփորձի կեղծել, ինքը պատասխանատվության կենթարկվի», - ասաց Վահագն Հովակիմյանը։