Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեյրան Օհանյանին միացածները պատրաստ են գնալ բախումների՞

Սեյրան Օհանյանին միացածները պատրաստ են գնալ բախումների՞
Քաղաքականություն
18:25, 29 апрель 2021
Ռոբերտ Քոչարյանին միացած ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կազմակերպված վերջին հավաքի ընթացքում, Civic.am-ին  հասած տեղեկութուններով, որոշվել է անհրաժեշտության դեպքում բախումների գնալ։ 

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախկին ՊՆ նախարար, արդեն իսկ Քոչարյանի նախընտրական ցուցակում տեղ գտած ընդդիմադիր գործիչ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախկին զինվորականների ու ոստիկանների հավաք: 

Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կազմակերպված հավաքի մասնակիցները որոշել են անհնազանդության ակցիաներ իրականացնել: 
Ընդ որում, ըստ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ակցիաների մասնակիցները լինելու են զինվորական համազգեստով և չեն խուսափելու  բախումներից:

Civic.am-ը փորձեց անձամբ Օհանյանից ճշտել տեղեկությունը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։