Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրն. Միշելի հավաստմամբ՝ ԵՄ-ն պինդ կանգնած է Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարական ձգտումների կողքին. Արման Բաբաջանյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելին

Պրն. Միշելի հավաստմամբ՝ ԵՄ-ն պինդ կանգնած է Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարական ձգտումների կողքին. Արման Բաբաջանյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելին
Քաղաքականություն
15:55, 17 февраль 2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ խոսեցինք ՀՀ-ԵՄ համագործակցության, տնտեսական և անվտանգության հարցերում ԵՄ՝ որպես անփոխարինելի գործընկերության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արման Բաբաջանյանը։

Հատուկ անդրադարձանք Հայաստանի սահմանների երկայնքով 2023թ. փետրվարի 20-ին մեկնարկող Եվրոպական քաղաքացիական մոնիտորինգային առաքելությանը, որպես կարևոր մեկնարկ և ապացույց ԵՄ-ՀՀ անվտանգային համագործակցության:

Պրն. Միշելի հավաստմամբ՝ ԵՄ-ն պինդ կանգնած է Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարական ձգտումների կողքին: