Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ պետք է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար և գիտակենտրոն համակարգ․ պետական նախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Մեզ պետք է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար և գիտակենտրոն համակարգ․ պետական նախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարին
Քաղաքականություն
19:09, 16 март 2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: 

Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար կրթության համակարգ, որը դասական դպրոցական կամ լսարանային կրթությունից զատ ունակ է թողարկել ժամանակակից մտածողությամբ երիտասարդություն, գիտական մտածողություն ունեցող սերունդ, հայրենիքի պաշտպան, դաստիարակված ու պիտանի հանրության անդամ»,- իր խոսքում ասել է պետական նախարարը:
 
Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում առկա օրակարգային մի շարք հարցեր, կարևորվել է մարզամշակութային կյանքի ակտիվացումը: