Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԿԳՄ նախարարը և Զարեհ Սինանյանը քննարկել են պատերազմի հետևանքով վնասված կամ ավերված գույքի վերականգնման հարցերը

Արցախի ԿԳՄ նախարարը և Զարեհ Սինանյանը քննարկել են պատերազմի հետևանքով վնասված կամ ավերված գույքի վերականգնման հարցերը
Հասարակություն
14:26, 19 февраль 2021
Փետրվարի 19-ին ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանը աշխատանքային այցով մեկնել է ՀՀ։ Այդ մասին հայտնում է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը:
 
Այցի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում առկա խնդիրներ, պատերազմի հետևանքով վնասված կամ ավերված գույքային բազայի վերականգնման հետ կապված հարցեր, մշակութային ժառանգության պահպանման գործում միջազգային կառույցների, մասնավորապես՝ միջազգային իրավապաշտպան գիտական ներուժի ընդգրկման խնդիրները։
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։