Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
Քաղաքականություն
23:01, 11 февраль 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
 
Կողմերը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը մանրամասներ է ներկայացրել վերջերս Արցախ կայացած այցից՝ ևս մեկ անգամ շեշտելով ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքների կարևորությունը։
 
Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ առաջիկայում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում և հանդիպումներ կունենա համայնքային լայն շրջանակների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը։